ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Որևէ մեկն ակնկալո՞ւմ է, որ ՀՀԿ-ն 100 տոկոս ձայն է ակնկալում

Որևէ մեկն ակնկալո՞ւմ է, որ ՀՀԿ-ն 100 տոկոս ձայն է ակնկալում
03.02.2017 | 10:45

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը բնականոն գործընթաց է համարում Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալուց հետո շարունակվող արտահոսքը: «Սա բնականոն գործընթաց է: ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, որին և անդամագրվում են, և դուրս են գալիս, և արտահոսք կա, և ներհոսք կա, բայց դա անհամաչափ է, բնականաբար, արտահոսքը շատ ավելի քիչ է, քան՝ ներհոսքը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Շարմազանովը նշեց, որ բոլոր գործընկերներին շնորհակալություն է հայտնում համատեղ աշխատանքի համար, այդ թվում` Հովիկ Աբրահամյանին: «Իրենք են իրենց ճակատագիրը որոշել, իրենք են իրենց ճակատագրի դարբինը, մենք ունենք մեր ճանապարհը, իրենք ունեն այլ ճանապաարհ»,- նշեց նա:


Հարցին, թե ՀՀԿ-ն խնդիրներ կունենա՞ առաջիկա ընտրություններում Արարատի մարզում ձայներ հավաքելու գործում՝ հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը մարզում, նա արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում ձայների խնդիր: Որևէ մեկն ակնկալո՞ւմ է, որ ՀՀԿ-ն 100 տոկոս ձայն է ակնկալում, կա բազմակարծություն ու բազմակուսակցական համակարգ, սա է քաղաքական մրցակցությունը, և մենք ազատ քաղաքական մրցակցության կողմնակից ենք՝ անկախ նրանից, թե մեր օպոնենտը նախկին հանրապետական է, նախկին պաշտոնյա, թե ով»: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք նորմալ են վերաբերում, որ կլինեն քաղաքացիներ, այդ թվում` ազդեցիկ քաղաքացիներ, որ չեն լինի ՀՀԿ-ի աջակիցները:

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ